Լեոնել Մեսսին «Բետիսի» դարպասը ուղարկած գնդակը օգնեց Մեսսիին շրջանցել Գերդ Մյուլլերի 1972 թվականին սահմանած ռեկորդը:
Լեոնել Մեսսին գերազանցեց Գերդ Մյուլլերի ռեկորդը, ով մեկ օրացույցային տարում հեղինակել էր 85 գոլ: 2012 թվականի ընթացքում «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին դարձել է 86 գոլի հեղինակ, իսկ Գերդ Մյուլլերը 1972 թվականի ընթացքում «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կազմում դարձել էր 85 գոլի հեղինակ: Մեսսին իր 85-րդ և 86-րդ գոլերը հեղինակեց «Բետիսի» դեմ հանդիպման ժամանակ:
Ֆանտաստիկ հարձակվող
Մեսսին այն երեք ֆուտբոլիստների թվում են, որոնք հավակնում են ստանալ Ոսկե գնդակը: Անցած տարվա լավագույն հարձակվողը, ով դարձել է 50 գոլի հեղինակ, ստացել է Ոսկե գնդակ մրցանակը, դարձել է Չեմպիոնների լիգայի անցած խաղաշրջանի լավագույն գոլահարը, հաղթել է «Կոպա դել Ռեյ»-ում «Բարսելոնայի» հետ, ով 2012/12 մրցաշրջանի լավագույն գոլահարն է, ով դարձել է 23 գոլի հեղինակ հավակնում է ստանալ Ոսկե գնդակ մրցանակը:
74 գոլ «Բարսելոնայի» կազմում
Այս 86 գոլերից 12-ը խփել է Արգենտինայի հավաքականի կազմում, 56 գոլ Իսպանիայի առաջնությունում, 13 գոլ Չեմպիոնների լիգայում և 3 գոլ Սուպերգավաթում:
Մյուլլերը 1972 թվականին դարձել է 75 գոլի հեղինակ, «Բավարիայի» հետ միասին, 60-ը Գերմանիայի առաջնությունում և 13-ը այլ եվրոպական առաջնություններում: Ավելացնենք, որ Մյուլլերը այս ռեկորդը սահմանել էր 27 տարեկան հասակում, իսկ Մեսսին 25 տարեկան հասակում:
Աղբյուրը` FCBarcelona.cat
|