Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին, ով վնասվածք էր ստացել երեկ «Բենֆիկայի» դեմ հանդիպման 84-րդ րոպեին, ասել է, որ իր վնասվածքը լուրջ չէ և կարող է դուրս գալ խաղադաշտ կիրակի` «Բետիսի դեմ հանդիպման ժամանակ:
«Բենֆիկայի» դեմ հանդիպումից 24 ժամ անց, Լեոնել Մեսսին պատմել է, թե ինչ է տեղի ունեցել խաղի 84-րդ րոպեին և ասել, «Երբ ես զգացի ցավ ծնկիս շրջանում, մտածեցի ամենավատ բաների մասին ու այլեևս հույս չունեի, որ կապաքինվեմ 1 ամսից շուտ: Քիչ անց, երբ բժիշկները օգնություն ցույց տվեցին ինձ, ես մի փոքր հանգստացա»:
Ես ցանկանում եմ խաղալ «Բետիսի» դեմ
«Ես հիմա ինձ հիանալի եմ զգում, իսկ այդ ցավը ինձ մոտ վաղուց անցել է: Չեմ կարող ասել, թե կարող եմ դուրս գալ խաղադաշտ «Բետիսի» դեմ հանդիպման ժամանակ, բայց ցանկությունս մեծ է: Շնորհակալ եմ բոլորից աջակցության համար»:
Մեսսին վեջապես խոսել է Մյուլլերի ռեկորդը շրջանցելու մասին
«Վնասվածքներ կարող ես ստանալ ամենուր: Ամեն անգամ դուրս գալով խաղադաշտ դու կարող ես ստանալ վնասվածք: Մյուլլերի ռեկորդի մասին քիչ եմ մտածում: Իհարկե շատ լավ կլինի շրջանցել նրա ռեկորդը, քանի որ դա շատ հին ռեկորդ է և շատ հաճելի կլինի շջանցելը այն, բայց ես խաղում եմ ուղղակի թիմի հաղթանակի համար»,- եզրափակել է իր խոսքը արգենտինացի հարձակվող` Լեո Մեսսին: