Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարրետան կիսվել է իր տպավորություններով, երբ տեսել է, թե ինչպես է Մեսսին վնասվածք ստանում: «Ինձ համար այնքան դժվար էր նայել, թե ինչպես են Մեսսիին պատգարակով տանում խաղադաշտից: Հիմա մենք բոլորս սպասում ենք բժիշկներին: Հուսով եմ այսօր լավ նորություններ կունենանք»-ասել է Սուբիսարրետան:
Ավելացնենք, որ արդեն տեղեկություն կա Մեսսիի վիճակի մասին և Մեսսիի վնասվածքը այնքան էլ լուրջ չէ:
|