Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսել է Լեոնել Մեսսիի և Գերդ Մյուլլերի ռեկորդը շրջանցելու մասին:
Այսօր կայանալիք հանդիպման ժամանակ Տիտո Վիլանովան հանգիստ է տվել առաջին թիմի միանգամից 6 ֆուտբոլիստների, բայց Մեսսին ամենայն հավանականությամբ դուրս կգա խաղադաշտ:
«Անցյալ շաբաթ Լեոն բաց թողեց Արքայի գավաթի շրջանակներում կայանալիք հանդիպումը: Մենք գիտենք, որ Մեսսին միշտ ցանկանում է խաղալ: Նա անհամբեր սպասում է Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք այսօրվա հանդիպմանը: Մեզ դուր է գալիս, երբ նա խաղադաշտում է լինում, քանի որ նա հզորացնում է մեր թիմը»:
«Ես տեսել եմ Գերդ Մյուլլերի նկարները, բայց երբեք չեմ տեսել նրա խաղը, քանի որ եղել եմ շատ փոքր: Ես շատ եմ լսել, թե ինչ է նա արել Գերմանիայի հավաքականի համար: Չեմ մտածում, որ պետք է ուղեղն աշխատացնել Գերդ Մյուլլերի ռեկորդը շրջանցելու վրա: Պետք է ուղղակի խաղալ թիմի համար»:
««Բենֆիկան» ցանկանում է դուրս գալ փլեյ-օֆֆ, դրա համար նրանք անընդհատ կգրոհի առաջին իսկ րոպեներից: Նրանք ցանկանում են հաղթել մեզ»:
«Մենք ներկայացնում ենք Կատալոնական «Բարսելոնային, դա է պատճառը, որ նույնսիկ ընկերական հանդիպումներում մենք աշխատում ենք հաղթանակ տանել»,- եզրափակել է իր խոսքը Տիտո Վիլանովան: