Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին, Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում դառնալով 2 գոլի հեղինակ, Իսպանիայի առաջնությունում իր խփած գոլերի թիվը հասցրեց 190-ի։
Այդ 2 գոլերը նրան թույլ տվեցին հավասարվել Իսպանիայի առաջնության ողջ պատմության մեջ կատալոնացիների լավագույն ռմբարկու Սեզար Ռոդրիգեսին։
Ավելացնենք, որ արգենտինացուն միայն մեկ գոլ է բաժանում Գերդ Մյուլլերի անզուգական ռեկորդից։