Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով համարվում է
«Ալբասետե» ակումբի գլխավոր բաժնետերը, դիմել է երկրպագուների օգնությանը:
Դոն Անդրեսը բաց նամակով դիմել է հանրությանը, նշելով, որ ակումբն իրենց օգնության կարիքն ունի:
««Ալբասետեն» իմ առաջին ակումբն է եղել։ Այստեղ եմ արել իմ ֆուտբոլային առաջին քայլերը և սկսել երազել ֆուտբոլիստի կարիերայի մասին։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր թիմի ապագայի նկատմամբ անտարբեր չեն։ Իսպանիան այժմ գտնվում է բարդ ֆինանսական դրության մեջ, ուստի մենք կարող ենք հույսներս դնել միայն մեզ վրա», – գրել է Ինիեստան:
|