Երեկ «Ալավեսի» դեմ հանդիպման ժամանակ, կատալոնացիները 3-1 հաշվով հերթական հաղթանակը տոնեցին Կոպա դել Ռեյի շրջանակներում:
Գոլերը` «Բարսելոնա» - Ադրիանո, Վիլյա(2), «Ալավես» - Վիգերա: Այս խաղում Դավիդ Վիլյան դառնալով երկու գոլի հեղինակ, որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ իր կարիերայում խփեց 300-րդ և 301-րդ գոլերը:
Դրանցից 40-ը նա հեղինակել է «Բարսայում»
40-ը` «Սպորտինգում»
40-ը` «Սարագոսայում»
128-ը` «Վալենսիայում»
53-ը` Իսպանիայի հավաքականում:
Նշենք, որ «Բարսան» ընդհանուր 6-1 հաշվով առավելության հասավ Ալավեսի նկատմամբ, ինչը թիմին դուրս բերեց 1/8 եզրափակիչ, որտեղ էլ կմրցի «Կորդոբայի» հետ:
|