Կրուիֆֆ. «Պեպն ու Տիտոն ունեցել են իրենց սեփական բարդույթները»
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆֆը խոսել է թիմի նախկին և ներկայիս գլխավոր մարզիչներ Պեպ Գվարդիոլայի և Տիտո Վիլանովայի մասին:
«Գվարդիոլային պետք էին փոփոխություններ և նոր նախագծեր: Ժամանակին չգործելու պատճառով նա չկարողացավ երկարաձգել պայմանագիրը թիմի հետ:
Վիլանովայի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի խաղացողները չկորցնեն մոտիվացիան և հաղթանակների նկատմամբ ծարավը: Տիտոյի համար կարևոր է կարողանալ հսկել հանդերձարանը և խաղացողների ամբիցիաները:
Այժմ ողջ աշխարհը Պեպի նոր գործունեությունը կհամեմատի «Բարսելոնայում» ունեցած գործունեության հետ», – Կրոյֆի խոսքերն է մեջբերում Football Espana-ն: