Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:18 Մեսսի. «Քվեարկել եմ Չավիի, Ինիեստայի և Ագուերոյի օգտին» |
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ում է քվեարկել Ոսկե գնդակի մրցանակի համար:
Հիշեցնենք, որ մեսսին լինելով Արգենտինայի հավաքականի ավագը, ունի ձայնի իրավունք:
«Ես արդեն քվեարկել եմ: Կարող եմ նույնիսկ ասել թե ում օգտին: Քվեարկել եմ Չավիի, Ինիեստայի և Ագուերոյի օգտին»:
«Ես երբեք չեմ քվեարկի ինքս ինձ: Ես շատ ուրախ կլինեմ, եթե Ոսկե գնդակին արժանանան Չավին կամ Ինիեստան: Առանց նրանց ես երբեք չէի կարող տիրանալ Ոսկե խաղակոշիկին»:
«Ես չեմ փորձում մրցակցել Ռոնալդուի հետ: Ուղղակի խաղում եմ այնպես, որպեսզի կարողանամ օգնել «Բարսելոնային» և Արգենտինայի հավաքականին»,- եզրափակել է իր խոսքը Մեսսին:
Աղբյուրը` Football Espana
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 1127 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|