Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում կատալոնական «Բարսելոնան» 0-3 հաշվող ջախջախեց տեղի «Սպարտակին»:
Հաշիվը 16-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց «Բարսայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը՝ 0-1: Հանդիպման 27-րդ րոպեին իր գոլերի թիվն է բացում արգենտինացի Լեո Մեսսին՝ 0-2: Իսկ հանդիպման 39-րդ րոպեին Մեսսին իր հաշվին դուբլ է գրանցում՝ 0-3: Երկրորդ խաղակեսում այդպես էլ գոլեր չեն գրանցվում: Ինչևէ «Բարսան» փլեյ-օֆֆում է: