Մարտին Մոնտոյան, ով երեկ երեկոյան օգնեց Մեսսիին ձևակերպել դուբլ, ասել է, որ ինձ շատ հարմարավետ եմ զգում Կամպ Նոույում և երկրպագուների աջակցության ներքո:
««Սարագոսան» թույլ մրցակից չէ, նրանց հետ շատ դժվար է խաղալ և հաղթել: Իսկ ինչ վերաբերվում է հաջորդ հանդպիմանը, որը կայանալու է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում, Մոնտոյան ասել է, Մեզ համար շատ բարդ հանդիպում է սապսվում, քանի որ Մոսկվայում մեզ սպասվում է անտանելի ցուրտ և մենք խաղալու ենք արհեստական խոտի վրա, ինչին մենք սովոր չենք, բայց մենք շատ լավ հնարավորություններ ունենք հաղթելու համար Մոսկվայում»:
Մարկ Բարտրա.
«Ես շատ ուրախ եմ թիմի հաղթանակի և իմ մասնակցության համար»:
«Ես ինձ հիանալի եմ զգում հանդերձարանում կոլեգաներիս հետ: Ես շատ եմ աշխատել ինձ վրա վերջին տարիներին և հիմա ինձ հարմարավետ եմ զգում»:
«Մեսսին կգերազանցի բոլոր ռեկորդները և կոգնի թիմին որքան հնարավոր է»:
«Ամենալավն այն է, որ վաստակեցինք հերթական 3 միավորը և հիմա պատրաստ ենք ավելացնել դրանք, որքան հնարավոր է շատ»:
Պեդրո Ռոդրիգես.
«Հավաքականներից վերադառնալուց հետո հոգնածությունը շատ արագ անցավ և մենք թարմ տեսքով հանդիպում անցկացրեցինք»:
«Ոչ բոլոր ֆուտբոլիստները կարող են անել իրենց ուժերից վեր բաներ, բայց ամենը կարևորը այն է, որ թիմը միշտ բարձունքում է»:
««Սարագոսան» շատ լավ հանդիպում անցկացրեց և նրանք դարձան գոլի հեղինակ, բայց ընդհանուր առմամբ մենք հերազանցեցինք նրանց»: