| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
10:32 Տիտո Վիլանովա. «Բարդ հանդիպում է սպասվում» |
Սարագոսայի դեմ մրցավեճից առաջ Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան զրուցել է լրագրողների հետ:
«Մենք բոլորս էլ գիտենք, որ «Սարագոսայի» հետ միշտ բարդ է: Առաջնությունը երբեք չի թողնում հանգստանալ: Լավ է, որ գոնե այս անգամ սեփական հարկի տակ ենք հանդես գալու»,- ասել է Վիլանովան:
«Պույոլը մարզվել է առաջին թիմի հետ և ստացել բժիշկների թույլտվությունը «Սարագոսայի» դեմ հանդպիմանը մասնակցելու համար»:
Ինչպես նաև մարզիչը շնորհավորել է Վիկտոր Վալդեսին որդու լույս աշխարհ գալու կապակցությամբ:
«Այսպիսի լավ լուրերից և իրադարձություններից հետո ֆուտբոլիստները սկսում են ավելի լավ հանդիպումներ անցկացնել: Այդ ուրախությունը դուք կարող եք տեսնել անգամ նրանց աչքերում: Շնորհավորում եմ Վիկտոր Վալդեսին»:
Աղբյուրը` Football Espana
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 621 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|