Կատալոնական «Բարսելոնայի Բրազիլացի պաշտպանը խոսել է թիմի նախկին գլխավոր մարզչի մասին: Ինչպես նաև համեմատել է Մեսսիին և Նեյմարին
«Պեպը ասում էր, որ կհեռանա միայն այն ժամանակ, երբ ֆուտբոլիստները դադարեն լսելը նրան»,- ասել է Դանի Ալվեսը:
«Մենք չարեցինք խաղադաշտում այն ամենը, ինչը նա էր ցանկանում: Նա մեզանից ավելին էր պահանջում: Դա է պատճառը, որ ես կարծում եմ, որ ֆուտբոլիստներն են Գվարդիոլայի հեռանալու պատճառը»:
Մեսսի և Նեյմար
«Տարբերությունը այն է, որ Մեսսին խաղում է Եվրոպայում, իսկ Նեյմարը Բրազիլիայում: Ապագայում Նեյմարը պետք է տեղափոխվի Եվրոպական ակումբ և ես կցանկանաի, որ այդ Եվրոպական ակումբը լինի «Բարսելոնան»»,- եզրափակել է իր խոսքը Ալվեսը:
Աղբյուրը` Goal.com
|