Երեկ ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների օրը հանդիպել էին Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքականները։
Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Առաջինն աչքի են ընկել Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստները, որից հետո խաղի հաշիվը հավասարացրել են բրազիլացիները:
Հաղթանակ գոլ կարող էր խփել Նեյմարը, ով չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը: Դանի Ալվեսի անցումից հետո կոլումբացի ֆուտբոլիստները վերջինիս դեմ պայքարելու ընթացքում խախտեցին կանոնները: