Իսպանիայի հավաքական են հարավիրվել «Բարսելոնայի» 8 ֆուտբոլիստներ, այդ թվում նաև Մոնտոյան, Պանամայի դեմ հանդիպմանը մասնակցելու համար:
Մեսսին և Մասկերանոն հրավիրվել են հավաքական Սաուդյան Արաբիայի, Ալեքսիս Սանչեզը Սերբայայի և Ալվեսը Կոլումբիայի դեմ հանդիպմանը մասնակցելու համար:
Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, գլխավոր թիմի 12 ֆուտբոլիստներ հավաքականների կազմում կմասնակցեն ընկերական հանդպիումների: Այսօր երեկոյան ժամը 01:30-ին կատալոնական Ռոմմել Ֆերնանդես մարզադաշտում կայանալիք Իսպանիա - Պանամա հանդիպմանը հայտավորված են «Բարսելոնայի» 8 ֆուտբոլիստներ: Վիսենտե դել Բոսկեն ընտրել է Վալդեսին, Ալբային, Բուսկետսին, Ինիեստային, Սեսկին, Պեդրոյին, Վիլյային և հավաքականում նորեկ Մոնտոյային, չնայած, որ մարզիչը նրան խաղադաշտ է դուրս բերել 2011թ. առաջին դիվիզիոնում, բայց Մոնտոյան խաղադաշտում անցկացրել է ընդամենը 17 րոպե:
Կարևոր բացակայություն
Դել Բոսկեն որոշել է հանգիստ տալ Չավիին և հավաքական է հրավիրել «Բետիսի» ֆուտբոլիստ Բենատին, ինչպես նաև «Ատլետիկո Բիլբաոյի» հարձակվողական կիսապաշտպան Մարկել Սուսաետային: Հանդիպմանը չեն մասնակցի նաև «Բարսելոնայի» ավագը` Կարլես Պույոլը և Տիագո Ալկանտարան:
4 ֆուտբոլիստ լքել է երկիրը
Մեսսին և Մասկերանոն կխաղան Սաուդյան Արաբիայի դեմ Էր Ռիադում այսօր երեկոյան ժամը 21:00-ին: Մեսսին, ով արդեն շրջանցել է Պելեի սահմանած ռեկորդը, ով մեկ օրացույցային տարվա ընթացքում կարողացել էր խփել 75 գոլ, ցանկանում է անցնել նաև Գերդ Մյուլլերի ռեկորդը, ով մեկ օրացույցային տարվա ընթացքում խփել է 85 գոլ: Ալվեսը կմասնակցի Բրազիլիա - Կոլումբիա հանդիպմանը, որը կկայանա Կոլումբիայում (Նյու Ջերսի), և որը իր հերթին շատ դիտարժան է լինելու, քանի որ երկու թիմերում էլ կան ֆանտաստիկ ֆուտբոլիստներ: Խաղին չի կարողանա մասնակցել Ադրիանոն վնասվածքի պատճառով: Վերջապես Կլաուդիո Բորգին Չիլիի հավաքական է հրավիրել Ալեքսիս Սանչեսին մասնակցելու համար Սերբիայի և Շվեյցարիայի դեմ հանդիպումներին (չորեքշաբթի 23:00):
Աղբյուրը` FCBarcelona.cat
|