Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով միացել է ազգային հավաքականին չորեքշաբթի օրը Պանամայի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնելու համար, այսօր առավոտյան անկեղծացել է և նշել, որ Մեսսին համար մեկն է աշխարհում:
«Մեսսին համար մեկն է աշխարհում և բոլորս դրանում համոզվում ենք: Ուրախ եմ, որ նա իմ թիմակիցն է:
Անչափ երջանիկ եմ, որ հանդես եմ գալիս «Բարսելոնայում» և աճ եմ գրանցում որպես զարգացող ֆուտբոլիստ: Բախտս բերել է, քանի որ հայտնվել եմ մի ակումբում, որտեղ վստահում են թիմի սաներին:
Ես առաջին թիմ եկա Վան Գալի օրոք, երբ «Բարսելոնան» գտնվում էր ծանր իրավիճակում:
Նորմալ է, երբ ես նստած եմ լինում պահեստային նստարանին: Լինում են ժամանակներ, երբ պետք է փոխարինող լինես և չտխրես այդպիսի իրավիճակից: Բայց չեմ թաքցնում` անսովոր իրավիճակ էր»,-եզրափակել է Ինիեստան:
Աղբյուրը` FCBarcelona.cat
|