| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:30 Դանի Ալվեսը ցանկանում է Նեյմարին տեսնել «Բարսելոնայում» |
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ կցանկանար կատալոնացիների կազմում տեսնել բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարին:
Պարզ է, որ ցանկացած ֆուտբոլիստ կցանկանար հանդես գալ «Բարսելոնայում»: Չգիտեմ, թե երբ կլինի Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա»: Հնարավոր է այս կամ մի քանի տարիների ընթացքում նա հայտնվի Կատալոնիայում:
Հուսով եմ՝ այդ տրանսֆերը կկայանա: Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Չեմ ցանկանում համեմատել Մեսսիին Նեյմարի հետ: Նրանք տարբեր են:
Ես հիմա ինձ լավ չեմ զգում: Ցանկանում եմ բարելավել առողջականս և խաղադաշտ դուրս գամ թիմակիցներիս հետ»,- Ալվեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Աղբյուրը` Goal.com
Մենք կանք նաև Facebook-ում` FB.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 749 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|