| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:46 Հալկ. «Իմ կարծիքով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է» |
Սանկտ-Պետերբուրգյան «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև «Բարսելոնայի» և Լիոնել Մեսսիի մասին:
««Բարսելոնայում» հավաքված են մեծագույն ֆուտբոլիստներ, ովքեր, խաղալով միասին, նպաստում են թիմային հաջողություններին, սակայն դա թույլ է տալիս նրանց նաև դրսևորել իրենց անհատական որակները:
Իմ կարծիքով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է: Ճիշտ է, թիմում նրան շատ են օգնում, սակայն նրա խաղաոճը նրան թույլ է տալիս լինել համար մեկն աշխարհում:
Բոլորը խոսում են Կրիշտիանու Ռոնալդուի մասին, սակայն ես ձայնս տալիս եմ Մեսսիին», – նշել է Հալկը:
Աղբյուրը` FIFA.com
Մենք կանք նաև Facebook-ում` FB.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 844 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|