19:32 Արտետան նշել է, թե ինչու է հեռացել «Բարսելոնայից» |
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան, ով պատանի հասակում հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում» հիշել է, թե ինչպես էր սկսել կարիերան Կատալոնիայում, և համեմատել է Անգլիայի ու Իսպանիայի առաջնությունները:
«Ես խաղում էի «Բարսելոնայում», սակայն Գվարդիոլան և Չավին գերազանցում էին ինձ: Իրավիճակը դժվարին էր: Այն ժամանակ 17 տարեկան էի, և Լուիս Ֆերնանդեսը հրավիրեց ինձ ՊՍԺ: Հաջորդ օրն ուղևորվեցի Փարիզ:
Անգլիայի Պրեմիեր լիգան և Իսպանիայի Լա Լիգան տարբերվում են միմյանցից: Յուրաքանչյուրն ունի իր ուժեղ և թույլ կողմերը: Պրեմիեր լիգայի առավելությունը մարզադաշտերում տիրող հրաշալի մթնոլորտն է՝ անկախ նրանից, թե ում դեմ ես խաղում: Անգլիայում մենք ավելի շատ ենք վազում, քան Իսպանիայում:
Կցանկանայի, որ «Ոսկե գնդակը» ստանար Լեոնել Մեսսին: Կարծում եմ, որ իսպանացի ֆուտբոլիստները մեծ մրցակցություն պետք է ստեղծեն, որպեսզի հասնեն Մեսսիի մակարդակին», – Արտետայի խոսքերը մեջբերում է AS-ը:
Աղբյուրը` Goal.com
Մենք կանք նաև Facebook-ում` FB.com/ArmBarcacom
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 1103 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|