Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Շալկե 04»-ում՝ ցանկություն է հայտնել կրկին հանդես գալ «Բարսելոնայում»:
«Իմ նպատակն է վերադառնալ «Բարսելոնա»: Կատալոնիայից միայն վատ հիշողություններ են մնացել: Այնքան հաճելի էին մարզումները:
Ես չէի կարողանում տանը սպասել հաջորդ օրվան: Ես զգում էի, որ առաջընթաց է նկատվում մոտս:
Բացի դրանից ես կանոնավոր կերպով շփվում էի Չավիի և Ինիեստայի հետ: Նրանք համարվում են մոլորակի լավագույն ֆուտբոլիստները, իսկ Մեսսին լավագույններից լավագույնն է:
«Բարսելոնայում» պետք է խաղն անցկացնես ամենաբարձր մակարդակով»,-ասել է հոլանդացի կիսապաշտպանը: Աղբյուրը` Goal.com