Մյունխենի «Բավարիայի» նախկին խաղացող Լոտար Մատտեուսը այս տարվա «Ոսկե գնդակ» մրցանակը կհանձներ «Բարսելոնայի» կիսապաշտպաններից մեկին՝ Չավիին կամ Ինիեստային:
«Ես այդ մրցանակը կհանձնեի Չավիին կամ Ինիստային: Նրանք իրենց թիմի սիրտն են և փայլուն խաղ ցույց տվեցին Եվրո 2012-ում: Իսկ ինչ վերաբերում է Լեո Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին՝ նրանք ևս մեծագույն ֆուտբոլիստներ են, բայց նրանց հավաքականները մեծ հաջողությունների չեն հասել».-ասել է Մատտեուսը:
|