Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:44 Մխիթարյան. «Մեսսին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է» |
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Չելսիի» դեմ հանդիպումից, գործակալ չունենալու և Մեսսիի խաղաոճի մասին, փոխանցում է Terrikon-ը:
-Հյուբշմանը կարծում է, որ «Շախտյորը» կարող է հաղթել նաև Անգլիայում: Արդյո՞ք ի հայտ է եկել նման վստահություն թիմի մեջ:
-Հարցը նրանում չէ, թե կարող ենք կամ ոչ: Պարզապես գիտենք մեր ուժերի չափը և հավատում ենք ինքներս մեզ: Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ հնարավորություն ունենք:
-Ի՞նչ դժվարություններ են սպասվում «Շախտյորին» «Ստեմֆորդ Բրիջում»:
-Ասեմ, որ Դոնեցկում ավելի դժվար էր: Միսթերը մեզ կտա գործողությունների հստակ պլան, և եթե անենք այն, ամեն ինչ լավ կավարտվի:
-Կարո՞ղ է թիմը փոխվել 2-3 շաբաթվա ընթացքում:
- Խաղաոճը՝ ոչ:
-Որակազրկման պատճառով Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ խաղին չմասնակցելն ավելի շատ ուժ՞ է պահպանել «Չելսիի» դեմ խաղի համար:
- Կիմանանք հանդիպման ժամանակ: Խոստովանում եմ, որ շատ էի ցանկանում շաբաթ օրը խաղադաշտ դուրս գալ, սակայն ստացվեց այնպես, որ որակազրկված էի:
-Մասնագետները համարում են Ձեզ երկրորդ Մեսսի: Ի՞նչ կասեք:
- Շատ հաճելի է նման գնահատականը: Կարծում եմ, որ խաղային առումով մենք շատ տարբեր ենք: Մեսսին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է:
- Դուք գործակալ ունե՞ք:
- Ես այսօրվա դրությամբ ոչ մի գործակալ էլ չունեմ:
- Դուք լոնդոնյան մրցավեճը համարո՞ւմ եք կենտրոնականը E խմբի համար:
- Ոչ, քանի որ դեռ երկու խաղ էլ լինելու է Իտալիայի և Դանիայի չեմպիոնների դեմ:
Աղբյուրը` Terrikon.com
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 1147 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|