Ինչպես հաղորդում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, թիմի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն ստացել է բժիշկների թույլատվությունը և կարող է թիմի հետ մեկնել Գլազգո:
Լուրը հաստատվեց «Սյուդադ Էսպորտիվայում» կայացած մարզման ժամանակ: Տիտո Վիլանովան հայտավորել է նաև Պիկեին:
Հիշեցնենք, որ հայտացուցակում չեն ընդգրկվել Ադրիանոն և Բուսկեթսը: Վերջինս որակազրկված է, իսկ բրազիլացին` վնասվածքով: