| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:33 Գյոտցե. «Ես կքվեարկեի Մեսսիի օգտին» |
Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ կիսապաշտպան Մարիո Գյոտցեն վստահ է, որ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին այս անգամ նույնպես կհաջողվի շրջանցել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և ևս մեկ անգամ դառնալ «Ոսկե Գնդակի» դափնեկիր:
«Կարծում եմ, որ Մեսսիին ևս մեկ անգամ կհաջողվի արժանանալ «Ոսկե Գնդակին»: Անձամբ ես կքվեարկեի Մեսսիի օգտին:
Իսկ ինչ վերաբերվում է «Ռեալի» դեմ առաջիկա խաղին, ապա ասեմ, որ չնայած «Ռեալի» աստղային կազմին, մենք հույս ունենք «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կրկնել Դորտմունդում կայացած խաղի ելքը»,-եզրափակել է գերմանացի կիսապաշտպանը:
Աղբյուրը` Goal.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 872 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|