Կատալոնական «Բարսելոնայի» հաղթանակից հետո թիմի ֆուտբոլիստները կիսվել են իրենց տպավորություններով:
Անդրես Ինիեստա.
«Այն, որ մենք կարողացանք թարմացնել մեր ակումբային ցուցանիշը, շատ բան է խոսում թիմի աճի մասին: Մենք ցանկանում էինք բարելավել մեր խաղը և առաջ շարժվել:
Վստահ եմ, որ մենք դեռ շատ դժվարություններ ենք ունենալու, սակայն թիմի մթնոլորտը և խաղային բարձր մակարդակը կօգնեն հասնել լավ արդյունքների:
Այսօր մի փոքր-ինչ վատ խաղ ստացվեց Մեսսիի մոտ: Մի քանի շանս ուներ, սակայն չկարողացավ իրացնել: Կարծում եմ, որ նրա մեջ ինչ-որ լարվածություն կար:
«Սելտայի» դեմ հաղթանակը մեզ ավելի կոգեշնչի «Չեմպիոնների լիգայի» հաջորդ հանդիպումներում»,-հայտարարել է Ինիեստան:
Խորդի Ալբա.
«Մենք գիտեինք, որ կարող ենք ակումբային ռեկորդ թարմացնել և շատ ուրախ ենք, որ հասանք մեր նպատակին:
Ես ձախ եզրային պաշտպան եմ, բայց սիրում եմ առաջ շարժվել և գոլեր խփել:
Մրցակիցն ավելի շատ հակագրոհում էր: Մենք ավելի շատ գնդակին տիրել կարողացանք միայն երկորդ խաղակեսում:
Ես ինձ շատ լավ եմ զգում և վստահ եմ, որ այսպես էլ շարունակելու եմ»,-եզրափակել է Խորդի Ալբան:
Աղբյուրը` FCBarcelona.com
|