Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Ադրիանոն, ով այսօր հեղինակեց իր թիմի առաջին գնդակը՝ վնասել է աջ ոտքի ծնկատակի ջիլը, որի հետևանքով բաց կթողնի 3 շաբաթ:
Բրազիլացին 38-րդ րոպեին վնասվածք ստացավ և նրան փոխարինեց մեկ այլ բրազիլացի՝ Դանի Ալվեշը:
Այս մրցաշրջանում արդեն երկրորդ դեպքն էր, որ Ադրիանոն չկարողացավ 90 րոպե անցկացնել խաղադաշտում: Առաջին անգամ դա «Գրանադայի» դեմ հանդիպման ընթացքում էր, իսկ երկրորդ անգամ՝ «Սելտայի»: