Մեսսին և Չավին ներկայացրեցին իրենց մրցանակները (Տեսանյութ)
Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» - «Սելտա» հանդիպումից առաջ կատալոնական թիմի ֆուտբոլիստներ Չավի Հերնանդեսը և Լեոնել Մեսսին խաղադաշտ դուրս բերեցին իրենց մրցանակները:
Լեոնել Մեսսին, ով հայր դարձավ ուրբաթ օրը, խաղադաշտ դուրս բերեց իր թվով երկրորդ «Ոսկե խաղակոշիկը»: Չավի Հերնանդեսն էլ, իր հերթին, խաղադաշտ էր դուրս բերել Աստուրիայի արքայազնի մրցանակը: