Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողը շարունակում է մնալ «Ծեր Սենյորայի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ամռանը թուրինյան ակումբը կփորձի գնել Դավիդ Վիլյայի տրանսֆերը, ով գոհ չէ իր ներկայիս վիճակից «Բարսելոնայում»:
Հնարավոր է, որ թուրինցիները կփորձեն օգտվել հայտնի գործակալ Ջուզեպե Բոցոի ծառայություններից, ով նախկինում կարողացավ օգնել «Յուվենթուսին» գնել «Բարսելոնայի» պաշտպան Մարտին Կասերեսին:
Հիշեցնենք, որ անցած տարի «Յուվենթուսը» ակտիվ բանակցում էր հարձակվողի հետ, բայց Վիլյան նախընտրեց մնալ Կատալոնիայում: Ավելի վաղ կաին լուրեր, որ Իտալիայի չեմպիոնը կարող է ևս մեկ փորձ կատարել գնելու համար Վիլյայի տրանսֆերը: