Ինչպես հայտնում է AS պարբերականը, Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեի վերադարձը խաղադաշտ երկարաձգվում է:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած Մոսկվայի «Սպարտակի» դեմ հանդիպման ժամանակ և մինչ այժմ լիովին չի ապաքինվել:
Չնայած, որ Պիկեն արդեն սկսել է մարզվել, ամենայն հավանականությամբ պաշտպանը չի մասնակցի առաջիկա հանդիպումներին: