Լոնդոնյան «Տոտենհեմը» ցանկանում է այս ձմեռային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Բարսելոնայի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը ցանկանում է ուժեղացնել իր թիմի հարձակման գիծը և այդ նպատակով արդեն դիմել է ակումբի ղեկավարությանը:
Սանչեսի հեռանալը հավանական է, քանի որ Սանչեսը այս տարի «Բարսայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Իսկ Պեդրոն և Վիլյան իրենից շատ ավելի լավ են հանդես գալիս այս մրցաշրջանում:
|