| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
00:39 Մեսսի. «Երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»» |
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստանալուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Մեսսին մինչ խաղակոշիկները մեխին կախելը ցանկանում է հանդես գալ միմիայն կատալոնական թիմում:
«Ես երախտապարտ եմ այս թիմից, որովհետև նրա շնորհիվ ես կարողացա հասնել նպատակներիս: Երազում եմ մինչ կարիերայիս ավարտը մնալ «Բարսելոնայում»: Կարևորն այն է, որ ես շարունակում եմ աճ գրանցել և ուրախ եմ, որ այդ ամենը կատարվում է այստեղ:
Ես երբեք չեմ կոնկրետացել անհատական մրցանակների վրա: Ցանկանում եմ հաջողության հասնել և՛ թիմիս, և՛ հավաքականիս կազմում:
Դժվարությամբ եմ հիշում նախորդ մրցաշրջանում խփած գոլերս: Մտապահել եմ միայն գեղեցիկները, որոնք հեղինակել եմ Իսպանիայի գավաթային խաղերում և Չեմպիոնների լիգայում:
Հպարտ եմ, որ կարողացել եմ մոտենալ ֆուտբոլային լեգենդ Պելեին: Մեծ պատիվ է հավասարվել ֆուտբոլի արքայի հետ:
Նպատակս միակն է. Շարունակել ձգտել ավելիին և չհուսահատվել: Ոչինչ ինձ չի մոտիվացնում, բացի կամքից և հաղթելու ցանկությունից»,-եզրափակել է հրաշամանուկ Մեսսին:
Աղբյուրը` FCBarcelona.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 784 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|