Գլխավոր էջ » 2012»Հոկտեմբեր»29 » Daily Mail. Անգլիական ֆուտբոլին պետք են Ինիեստայի և Մխիթարյանի պես ֆուտբոլիստներ
20:02
Daily Mail. Անգլիական ֆուտբոլին պետք են Ինիեստայի և Մխիթարյանի պես ֆուտբոլիստներ
Անգլիական հեղինակավոր Daily Mail պարբերականը հերթական անգամ հարց է հնչեցրել, թե ինչ վիճակում է գտնվում անգլիական ֆուտբոլը և փորձել է պատասխան տալ.
«Մենք չունենք Անդրես Ինիեստայի, Անդրեա Պիրլոյի, Քրիստիան Էրիկսենի և Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստներ: Շատ ծանր վիճակում ենք գտնվում: Եթե հետևել եք «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումներին, ապա զգացած կլինեք:
Մենք չպետք է մեզ խաբենք ֆուտբոլային «Էլ-Դորադոյի»որոնումներով`
հուսալով, որ մենք առաջ կանցնենք «Բարսելոնայից», միայն
թե Ջեք Ուիլշիրը պահպանի իր մարզավիճակը: Ո՞վ է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը
Նրա անունը Հենրիխ Մխիթարյան է: 2009թ.-ի Հայաստանի տարվա խաղացող, անցած մրցաշրջանի արդյունքով Դոնեցկի «Շախտյորի» լավագույն ֆուտոլիստ: ՈւԵՖԱ-ն նրան համարում է Եվրոպայի լավագույն 100 ֆուտբոլիստներից մեկը:
Մխիթարյանը «Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբում առաջատար ռմբարկուն էր, որտեղ Հայաստանն ավարտեց ելույթները 3-րդ հորիզոնականում և ջախջախեց Սլովակիային 4:0 հաշվով: Հաճելի կլիներ նրան տեսնել Ռոյ Հոջսոնի ղեկավարած Անգլիայի հավաքականում: Անգլիական Ինիեստան և Երևանի հպարտությունը
Այս շաբաթը սթափեցնող էր անգլիական ֆուտբոլի համար, ինչպես նաև` անգլիական ակումբների: Դոնեցկում և Ամստերդամում ցուցադրած տեխնիկան մտավախության տեղիք է տալիս ոչ միայն 2014թ. Աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի ելույթների համար, այլև` ընդհանրապես առաջնությունում հայտնվելու հեռանկարի համար:
Դիտելով, թե ինչպես էր երեքշաբթի օրը Մխիթարյանը թելադրում «Շախտյորի» խաղը, մնում է զարմանալ, թե որքան ենք մենք հետընթաց ապրել: Իր վերադարձից հետո շաբաթ օրն «Արսենալի» կազմում Ջ. Ուիլշիրը առաջին 45 րոպեներին ոչ մի փոխանցում չփչացրեց, սակայն նա միայնակ ամենը հաղթահարել չի կարող:
Մխիթարյանը շրջապատված էր ճարպիկ, տեխնիկապես ուժեղ խաղացողներով, ինչպիսին է բրազիլացի Վիլիանը, ով նույնիսկ իր ազգային հավաքականում մշտական տեղ չունի: Իսկ Ամստերդամում Էրիկսենը ոչնչացրեց Անգլիայի չեմպիոններին:
Դժվար թե Էրիկսենին, Մխիթարյանին կամ Վիլիանին սա մտահոգի: Մխիթարյանը պաշտպան չէ, ոչ էլ Էրիկսենը, սակայն նրանք սովոր են ֆուտբոլային այն մշակույթին, որի փիլիսոփայությունն առջևից հետևի գիծ է ենթադրում: Անգլիական ֆուտբոլը շարունակում է անկում ապրել, մինչդեռ աշխարհի մյուս երկրները հասնում ու առաջ են անցնում:
Մենք ձգտում ենք ունենալ անգլիական Ինիեստա: Բրազիլիայի պահեստային խաղացողներ, Դանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և Հայաստանի մայրաքաղաք Երևանի հպարտություն… Ահա թե ինչ է մեզ պակասում»: Աղբյուրը` Daily Mail