| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:25 Ֆաբրեգաս. «Մենք անցկացրինք այս մրցաշրջանի լավագույն հանդիպումը» |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը խոսել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Մենք անցկացրինք այս մրցաշրջանի լավագույն հանդիպումը: Մրցակիցը մեզ հետ հավասար պայքար էր մղում և բարդացնում էր մեր` պաշտպանությունից հարձակում անցնելը:
«Ռայոն» առաջին խաղակեսում մեծ ուժ գործադրեց, ինչը մեզ օգնեց, քանի որ արդեն ընդմիջումից հետո նրանք հոգնել էին:
Մենք պետք է հպարտ լինենք մեր թիմով: Այժմ թիմում կան ծանր վնասվածքներով ֆուտբոլիստներ և դա շատ վատ է: Ուրախ եմ, որ թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք կարողացան լրացնել վնասվածք ստացած ֆուտբոլիստների բացը:
Շնորհակալություն եմ հայտնում Վիլանովային այն բանի համար, որ նա ինձ հնարավորություն տվեց զգալ թիմի համար իմ անհրաժեշտությունը», – հայտարարել է Ֆաբրեգասը:
Աղբյուրը` FCBarcelona.com
Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 639 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|