Ինչպես հաղորդում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, այսօր թիմի մաեստրո-կիսապաշտպան Չավի Հերնանդեսի համար հիշարժան օր է: Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին և Չավիին այսօր ,Երևանի ժամանակով 20:30-ին, շնորհվելու է Աստուրիայի արքայազնի մրցանակը։ Այս զույգը հաղթել է վերջնական քվեարկության ժամանակ:
Մինչ մրցանակը ստանալը, Չավին պետք է մարզում անցկացնի «Սյուդադ Էսպորտիվա»-ում: Մարզումից անմիջապես հետո վերջինս պետք է ուղևորվի դեպի օդանավակայան:
Չավիին կուղեկցեն թիմի նախագահ Սանդրո Ռոսելը, փոխնախագահ Կարլես Վիլյարուբին և և Սյուզան Մոնխեն: Նրա կողքին կլինեն հայրը, մայրը և ընկերուհին: