Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ պաշտպան Մարտին Մոնտոյան իր փաստաբանների օգնությամբ հակընդդեմ հայց է պատրաստել իրեն գողության մեջ մեղադրած տաքսիստի դեմ:
Մոնտոյայի իրավաբաններին հաղորդվել է, որ դատական հայցը պահվել է
դատական արխիվում նախորդ տարվա հոկտեմբերի 23 - ից, ինչը հանդիսանում է
այդ մեղադրանքների անհիմն լինելու փաստացի ապացույցը: Պարոն Միգել Կոլադոյի արված հայտարարությունների մեջ առկա են եղել կոպիտ հակասություններ և մանր բացթողումներ:
Մոնտոյան նշել է, որ իրականում նա նստած է եղել ոչ թե վարորդի կողքի, այլ ետևի նստարանին: