«Վալեկանոյի» դեմ խաղում հանդես կգա Բարտրա և Սոնգ զույգը
Ինչպես հաղորդում է AS.com-ը, վաղը կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կրկին ստիպված է լինելու կիսապաշտպաններով փակել թիմի պաշտպանությունն Իսպանիայի առաջնության «Ռայո Վալյեկանոյի» հետ կայանալիք հանդիպման ժամանակ:
Եզրային պաշտպանների հարցը լուծված է, քանի որ Ալբան և Ադրիանոն փայլուն խաղ են ցուցադրում վերջին հանդիպումներում:
Պաշտպանության կենտրոնում հանդես կգա Մարկ Բարտրա և Ալեքս Սոնգ զույգը:
Հիշեցնենք, որ վնասվածքներ ունեն Պույոլն ու Պիկեն, իսկ Մասկերանոն որակազրկված է: