| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:18 Պիկե. «Ցանկանում էի մասնակցել «Էլ Կլասսիկոյին», սակայն վնասվածքս տեղի տվեց» |
Խերարդ Պիկեն գոհ է իր թիմի մեկնարկային հաջողություններից: Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի աղյուսակում առաջին հորիզոնականում գտնվող կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպանը հայտարարել է, որ այսպիսի մեկնարկի մասին թիմը պատկերացնել չէր կարող:
«Google+»-ում երկրպագուների հարցերին պատասխանելուց Պիկեն ավելացրել է, որ հաղթանակները թիմին հեշտ չեն տրվել:
«Թիմում հիանալի մթնոլորտ է և ես կարծում եմ, որ մենք կհասնենք մեր առջև դրված նպատակներին: Եթե մենք հաղթենք Շոտլանդիայում, ապա մեր գործերն ավելի կհեշտանան:
Այժմ ես ինձ լավ եմ զգում: Վնասվածք ստանալուց հետո ես ցանկանում էի խաղադաշտ դուրս գալ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, սակայն մարզիչն ասած, որ պետք չէ ռիսկի դիմել:
Ես պատճառներ ունեմ երջանիկ լինելու համար: Ես հանդես եմ գալիս «Բարսելոնայում»: Դա առաջին պատճառն է, որն էլ երջանկություն է պարգևում: Ես սիրում եմ թիմակիցներիս և շնորհակալ եմ ամեն ինչի համար: Օգտվում եմ այդ բարիքներից»,-եզրափակել է Պիկեն:
Աղբյուրը` FCBarcelona.com
Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 663 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|