Bleacherreport.com կայքը կազմել է այս պահի դրությամբ 30 լավագույն ֆուտբոլիստների ցանկը: Եվրոպական ակումբներում ելույթ ունեցող լավագույնների ցուցակում ներգրավված է նաև Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Եվրոպական ակումբները հարց կտան իրենց սկաուտներին, թե արդյո՞ք Մխիթարյանի առաջխաղացումը խաբկանք չէ: Շատերը սխալմամբ շտապեցին Միլևսկուն մեծ ապագա կանխատեսել այն բանի համար, երբ վերջինս սկսեց հեշտությամբ շրջանցել մրցակցի ֆուտբոլիստներին:
Շարքային ֆուտբոլիստների թվին է դասվել նաև «Շախտյորի» նախկին հարձակվող Բրանդաոն, ով Ֆրանսիայի առաջնությունում, մեղմ ասած, չփայլեց…
Հենրիխ Մխիթարյանի արդյունքը՝ 16 խաղում 16 գոլ, աչք է ծակում, բայց Մարկ Յանկոն 2008/09 մրցաշրջանում «Զալցբուրգի» կազմում անցկացրած 40 խաղում 36 գոլ խփեց: «Տվենտեի» և «Պորտուի» կազմում Յանկոն նույնպես չփայլեց:
Մխիթարյանը միշտ էլ բարձրակարգ ֆուտբոլիստ է եղել, բայց այժմ, երբ նման
անհավանական արդյունավետություն է ցուցադրում, նա անպայման կհայտնվի
տրանսֆերային ասեկոսեների կենտրոնում»: