| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
20:44 Տիտո Վիլանովան խաղից առաջ |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիմը ցանկանում է առաջիկա հանդիպման ընթացքում հաղթանակ տոնել սեփական հարկի տակ:
«Իմ գլխավոր մտահոգությունն այն է, թե ինչպես են վերականգնվել իմ ֆուտբոլիստները «Դեպորտիվոյի» դեմ խաղից հետո: Չեմպիոնների լիգայի հանդիպումները շատ կարևոր են մեզ համար: Կարծում եմ` տնային հանդիպումներում պետք է ձգտել հաղթանակի:
Չեմ կարծում, որ հանդիպմանը կմասնակցեն մեր հիմնական կազմի պաշտպանները: Պույոլը, Պիկեն և Դանի Ալվեշը խաղադաշտ դուրս կգան մեկ շաբաթ անց:
«Դեպորտիվոյի» դեմ խաղում եղան ահռելի թվով սխալներ պաշտպանության կողմից: Կաշխատենք ուղղել սխալները»,-հայտարարել է Վիլանովան:
Աղբյուրը` FCBarcelona.cat
Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 540 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|