Մեսսին «Սելթիկի» հետ խաղում կարող է խփել իր 300-րդ գնդակը
Ինչպես հայտնում է El Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին, ով «Դեպորտիվոյի» հետ հանդիպման ժամանակ հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, պաշտոնական բոլոր խաղերում իր գոլերի թիվը հասցրել է 299-ի:
«Բարսելոնայի» կազմում նա դարձել է 268 գոլի հեղինակ, ևս 31 անգամ աչքի է ընկել Արգենտինայի հավաքականի կազմում:
Հոբելյանական 300-րդ գոլը Մեսսին կարող է խփել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկի» հետ խաղում:
Հիշեցնենք, որ 2007/08 մրցաշրջանում արգենտինացի հրաշամանուկը Գլազգոյում կայացած հանդիպման ժամանակ դարձել է դուբլի հեղինակ, ինչի շնորհիվ կատալոնական ակումբը հաղթել է 3:2 հաշվով: