| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
18:33 Պիկեն դեռևս չի կարող օգնել «Բարսելոնային» |
Կատալոնացիները վերադարձել են մարզումներին երեկ կայացած «Դեպորտիվո» - «Բարսելոնա» հանդիպումից հետո, սակայն Խերարդ Պիկեն դեռևս չի մարզվում գլխավոր խմբի հետ: Նա մարզվում է հատուկ մարզասրահում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի կենտրոնական պաշտպանը վնասվածք էր ստացել Մոսկվայի «Սպարտակի» դեմ հանդիպման ժամանակ Չեմպիոնների լիգայի շրջանակներում: Սպասվում էր, որ Պիկեն կմասնակցի «Էլ Կլասսիկոյին», բայց նա բաց թողեց Մադրիդի Ռեալի» դեմ հանդիպումը:
Ամենայն հավանականությամբ, Խերարդը չի մասնակցի նաև Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում կայանալիք հանդիպմանը: Այդ հանդիպմանը «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի շոտլանդական «Սելտիկին»: Առայժմ հայտնի չէ, թե երբ Պիկեն կվերադառնա խաղադաշտ:
Աղբյուրը` Football Espana
Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 659 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|