Մեսսի.
Շատ լավ հանդիպում էր: Լավ է, որ վաստակեցինք 3 միավոր: Մրցավարին դատել պետք չէ: Խաղադաշտում նրա համար շատ դժվար է արագ որոշումներ կայացնել: Ինձ ասացին, որ Մասկերանոն արժանի չէր կարմիր քարտ ստանալուն, բայց ես կարծում եմ, որ ժամանակ պետք չէ վատնել այդ ամենը վերլուծելու համար:
Ինիեստա.
Մենք կարող էինք կոտրել խաղը հենց առաջին խաղակեսում, սակայն «Դեպորտիվոն» ուժեղ կամք դրսևորեց և մեծ լարվածության մեջ պահեց մեր պաշտպաններին: Մենք տպավորված ենք և զգում ենք, որ ուժեղ մրցակցի ենք հաղթել: Մենք շատ բան սովորեցինք այս խաղից:
Թելյո.
Մենք խաղի սկզբում մեծ առավելություն ունեցանք և բավական արագ էինք գործում, բայց հետո երկու պահ եղավ, որը մեզ համար նորից խնդիրներ առաջացրեց: Ես ուրախ եմ, որ գոլ խփեցի, դրանով ես ավելացրեցի մարզչի վստահությունը իմ նկատմամբ: Ինձ դուր է գալիս օգնել թիմին և հուսով եմ, որ երկար տարիներ կշարունակվի այսպես: Հավաքականներից վերադառնալով միշտ բարդ է հաղթելը, այնպես որ պետք է գոհ լինենք արդյունքից:
Ալբա.
Շատ կարևոր և դժվարին հաղթանակ էր: Գլխավորն այն է, որ մենք վաստակեցինք 3 միավոր և վերադարձանք տուն: 2-3-ից հետո թեժ և խելահեղ պայքար սկսվեց: Շատ տխրեցի, երբ դարձա ինքնագոլի հեղինակ: Այդ պահին չէի ցանկանում ետ փոխանցում կատարել Վալդեսին: Շատ լավ հանդիպում անցկացրինք, բայց բաց թողեցինք 4 գնդակ: Ինչ վերաբերվում է Լեո Մեսսիին, ապա նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Աղբյուրը` FCBarcelona.com
|