| 
 
 
 
 
| Վիճակագրություն |  | 
 Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |  
 | | 
 
| 10:35  Ֆաբրեգաս. «Կարևորն այն է, որ վաստակեցինք 3 միավոր» |  | Կատալոնական «Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում կայացած «Դեպորտիվո» - «Բարսելոնա» (4-5) հանդիպման մասին: 
 «Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսում թիմը փայլուն խաղ ցուցադրեց: Մի քանի դրվագների ընթացքում մենք գերիշխում էինք խաղադաշտում:
 
 Ես միշտ վստահ եմ եղել իմ ուժերի վրա և շատ եմ մարզվել: Այս մրցաշրջանի սկզբում զգում էի, որ կհարմարվեմ թիմի այս մարտավարությանը»,- ասել է Ֆաբրեգասը:
 
 «Մենք փրկեցինք 3 միավոր` դժվարին հանդիպում անցկացնելով: Բայց պետք է հասկանալ 4 գոլ բաց թողնելու պատճառները:
 
 Երբ քեզ փոխարինում է Չավին, ապա մնում է նստել և հիանալ նրա խաղով»,- եզրափակել է Ֆաբրեգասը:
 
 Նշենք նաև, որ Սեսկը երեկվա հանդիպման ժամանակ կատարել է 3 գոլային փոխանցում:
 
 Աղբյուրը` FCBarcelona.cat
 
 Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
 |  | Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | 
Դիտումներ: 628 | 
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա |  | 
 | 
 
 
 
 
 |