Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստերը իրենց ազգային հավաքականներում այս շաբաթ խաղացել են 2,075 րոպե, 300 րոպե ավելի շատ քան նախորդ անգամ:
Նրանցից ամենաշատ ժամանակը խաղադաշտում անցկացրել են կիսապաշտպանները: Նրանք խաղադաշտում են եղել ավելի քան 900 րոպե:
Եթե առաջին թիմին գումարենք «Բարսա Բ»-ի ցուցանիշները, ապա կտեսնենք, որ «Բարսելոնայի ֆուտբոլիստները հավաքականներում անցկացրել են 2,437 րոպե:
Ստորև ներկայացնում ենք, թե որքան ժամանակ են անցկացրել խաղադաշտում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները առանձին:
Դարպասապահ (Ոչ մի րոպե)
Վիկտոր Վալդես. Նա և Վիլյան չեն անցկացրել ոչ մի րոպե խաղադաշտում: Իսպանիայի դարպասապահը այս շաբաթ եղել է հիմնական դարպասապահը` Կասիլյասը:
Պաշտպաններ (630 րոպե)
Մարտին Մոնտոյա. Խաղացել է 180 րոպե: Խաղացել է մինչև 21 տարեկանների Իսպանիայի հավաքականի կազմում: Նա բավականին լավ հանդիպում է անկացրեց:
Խորդի Ալբա. Խաղացել է 180 րոպե: Իսպանիայի ազգային հավաքականում խաղացել է որպես ձախ պաշտպան և դարձել 1 գոլի հեղինակ:
Ադրիանո. Խաղացել է 180 րոպե: Փոխարինել է Ալվեսին աջ պաշտպանի դիրքում, քանի որ Ալվեսը ստացել էր վնասվածք: Անցկացրել է 2 հանդիպում Իրաքի և Ճապոնիայի ընտրանիների դեմ:
Մարկ Բարտրա. Խաղացել է 90 րոպե: Մինչև 21 տարեկանների Իսպանիայի ընտրանիում անցկացրել է 1 հանդիպում Դանիայի դեմ (5-0)
Կիսապաշտպաններ (905 րոպե)
Մասկերանո. Խաղացել է 180 րոպե: Արգենտինայի հավաքականում 2 խաղերում էլ հանդես է եկել կիսապաշտպանությունում և 2 խաղերում էլ հաղթել են Ուրուգվայի և Չիլիի հավաքականներին:
Բուսկետս. Խաղացել է 180 րոպե: Հանդես է եկել Իսպանիայի հավաքականի 2 հանդիպումներում: Խաղացել է կիսապաշտպանության կենտրոնում:
Ինիեստա. Խաղացել է 110 րոպե: Փոխարինման է դուրս եկել Բելառուսների դեմ հանդիպման ժամանակ (35-րդ րոպեին) և Ֆրանսիայի հավաքականի հանդիպման ժամանակ (75-րդ րոպեին):
Չավի Հերնանդես. Խաղացել է 165 րոպե: Շատ կարևոր դեր է ունեցել հավաքականի համար: Բելառուսների դեմ հանդիպման ժամանակ Դել Բոսկեն Չավիին հանգստանալու իրավունք տվեց փոխարինելով 75-րդ րոպեին:
Սեսկ Ֆաբրեգաս. Խաղացել է 180 րոպե: Իսպանիայի ազգային հավաքականում խաղացել է որպես հարձակվող: Բաց է թողել գոլի հեղինակ դառնալու հնարավորությունը չիրացնելով 11 մետրանոցը:
Ալեքս Սոնգ. Խաղացել է 90 րոպե: Այս շաբաթ Կամերունը անցկացրել է 1 հանդիպում Կապո Վերդեի դեմ: Ցավոք նրանք պարտվեցին (2-1):
Հարձակվողներ (540 րոպե)
Ալեքսիս Սանչես. Խաղացել է 180 րոպե: Չիլիի աստղը խաղացել է 2 հանդիպումներում, բայց ցավոք պարտվել է Էկվադորին (3-1) և Արգենտինային (1-2):
Լեո Մեսսի. Խաղացել է 180 րոպե: Նա փայլուն խաղ ցույց տվեց Արգենտինայի հավաքականի կազմում: Նա գրավել է 2 անգամ Ուրուգվայի (3-0) և 1 անգամ Չիլիի դարպասը (1-2):
Պեդրո Ռոդրիգես. Խաղացել է 180 րոպե: Նա նույնպես փայլուն հանդիպումներ անցկացրեց հավաքականում: Բելառուսների դարպասը նա գրավեց 3 անգամ ձևակերպելով հեթ-տրիկ, իսկ Վիսենտե Կալդերոն մարզադաշտում նա անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Դավիդ Վիլյա. Ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում: Ինչպես Վալդեսը, այնպես էլ նա Բելառուսների և Ֆրանսիայի դեմ հանդիպումները հետևեց պահեստայինների նստարանից:
«Բարսա Բ»-ի ֆուտբոլիստներ (362 րոպե)
Պլանաս. Խաղացել է 18 րոպե: Մասնակցել է Դանիայի դեմ 2 հանդիպումներին:
Սերխի Ռոբերտո. Խաղացել է 25 րոպե: Խաղաց Դանիայի դեմ հանդիպման ժամանակ՝ (3-1) փոխարինման դուրս գալով, երբ հաղթանակը ապահովված էր:
Տելյո. Խաղացել է 152 րոպե: Խաղացել է Դանիայի դեմ 2 հանդիպումների ժամանակ և հանգիստ ստացել պատասխան հանդիպման ժամանակ:
Դեուլոֆեու. Խաղացել է 5 րոպե: Չնայած, որ այս ֆուտբոլիստը ավելի շատ ժամանակ է ստանում, նա այս շաբաթ խաղաց ընդամենը Դանիայի դեմ հանդիպման ժամանակ: