Անգլիական «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը խոսել է իր նախկին սանի՝ Գարեթ Բեյլի մասին:
«Բեյլը՝ նա անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա արդեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մեջ է և դառնում է ավելի ու ավելի լավը:
Ես չգիտեմ մի այնպիսի ակումբ, որտեղ նա չի կարողանա խաղալ: Նա կարող է ուժեղացնել ցանկացած ակումբ, քանի որ նա ունի մեծ արագություն, դրիբլինգ և երկու ոտքերով էլ հիանալի հարվածում է:
Բեյլի խաղի մեջ չկա թերություն: Ես դիտել եմ Մեսսիի և Ռոնալդուի խաղերը և կարող եմ ասել, որ Բեյլը հասել է նրանց մակարդակին».-ասել է «Տոտենհեմի» նախկին մարզիչը: