| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:32 Վիլյա. «Մեզ բարդ հանդիպում է սպասվում» |
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆրանսիայի հետ հանդիպումից առաջ համոզված է, որ Իսպանիայի հաղթարշավը չի ընդհատվի:
«Այս խաղում միմյանց կհանդիպեն խմբի ամենաուժեղ հավաքականները: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներն անմնացորդ նվիրումով են խաղալու: Հրաշալի է, որ 2 հաղթանակով ենք մեկնարկել և ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի շարունակել հաղթական շարքը:
Հաջողությունն ինձ ժպտաց: Իմ պես վնասվածք ստացած ֆուտբոլիստներն ավարտում են կարիերան, բայց ինձ հաջողվեց վերականգնվել:
Ես պատրաստ եմ խաղադաշտ դուրս գալ, բայց վերջնական որոշումը պետք է կայացնեն մարզիչներս»,- հայտարարել է Դավիդ Վիլյան:
Աղբյուրը` Goal.com
Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 682 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|