Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:10 Պեդրո. «Մեր հավաքականը լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ» |
Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հայտարարել է, որ Իսպանիայի հավաքականը լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Երիտասարդ հարձակվողը, չնայած արած հայտարարությանը, նշել է, որ հավաքականը պետք է զգուշանա առաջիկա մրցակցից (Ֆրանսիայի հավաքական խմբ.):
«Դիդիեր Դեշամի գլխավորած թիմը կարող է կոտրել յուրաքանչյուր հավաքականի պաշտպանություն: Քարիմ Բենզեմայի և Ֆրանկ Ռիբերիի շնորհիվ Ֆրանսիայի հավաքականն այսօր մեզ կարող է անակնկալի բերել:
Շատ շնորհակալ եմ Վիսենտե դել Բոսկեին, ով վստահեց ինձ: Մեր թիմում շատ են փորձառու ֆուտբոլիստները: Երջանիկ եմ, որ կարողանում եմ իմ ներդրումն ունենալ հավաքականի հաջողության գործում»,-եզրափակել է Պեդրոն:
Աղբյուրը` Goal.com
Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 659 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|