Հավանաբար Պիկեն կմասնակցի «Դեպորտիվոյի» դեմ հանդիպմանը
Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է Լա լիգայի վերսկսմանը: Նրանց հաջորդ մրցակիցը կլինի «Դեպորտիվոն»:
Այժմ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մեծ մասը գտնվում են ազգային հավաքականներում, իսկ Տիտո Վիլանովան սպասում է «Դեպորտիվոյի» հետ հանդիպմանը, որը կկայանա Իսպանիայի առաջնության շրջանակներում:
Սպասվում է, որ պաշտպանության գծում «Բարսելոնայի» խնդիրները կլուծի Խերարդ Պիկեն, ով պատրաստ կլինի խաղալ մոտ մեկ շաբաթից:
Հիշեցնենք, որ իսպանացի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Սպարտակ Մ.» - «Բարսելոնա» հանդիպման ժամանակ: