Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է կատալոնացիների ներկայիս նախագահին, մեղադրելով, որ հենց նրա պատճառով է հեռացել Պեպ Գվարդիոլան:
«Գվարդիոլան ստիպված էր լքել թիմը՝ ի շնորհիվ թիմի ղեկավարության անփութության: Ռոսելին հետաքրքրում է միայն այն փաստը, թե ինչ «կեղտ» կարող է նա գտնել իմ մասին: Իսկ ինչ վերաբերվում է Տիտո Վիլանովային, ապա կասեմ, որ այդ որոշումը կայացվել է, քանի որ ակումբը խուճապի մեջ էր».-ասել է Ժոան Լապորտան:
|