| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
17:06 Պիկե. «Մոուրինյոն հասկանում է, որ «Բարսան» չունի խնդիրներ» |
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն համարում է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս պահին զբաղված է թիմի խնդիրներով:
«Բարսելոնան» նոր մրցաշրջանը սկսել է ավելի լավ, քան իր մրցակիցները և Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալից» առաջ է անցել 8 միավորով: Կատալոնացիների կենտրոնական պաշտպանը համոզված է, որ «սերուցքայինների» մարզիչը ունի ավելի բարդ խնդիրներ, քան «Բարսելոնան» է»:
«Ակնհայտ է, որ Մոուրինյոի ուշադրությունը մեր թիմի հանդեպ պակասել է: Նա հասկանում է, որ պետք չէ հետևել մեր թիմին, որովհետև նա չի գտնի ոչ մի խնդիր մեր թիմում: Եվ հիմա նա զբաղված է միայն իր թիմի խնդիրներով:
Իսպանացին խոստովանում է, որ այսպիսի մեկնարկի չէին սպասում նույնիսկ «կապտանռնագույները», բայց Լա լիգայի հաղթողի անունը դեռ պարզ չէ:
Լա լիգան դեռ չենք հաղթել, բայց այսպիսի մեկնարկի չէր սպասում ոչ ոք»,- եզրափակել է իր խոսքը Խերարդ Պիկեն:
Աղբյուրը` Goal.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 854 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|